Հայերը հոլանդացիներից ու դանիացիներից երջանիկ են. հրապարակվել է Երջանկության համաշխարհային ինդեքս-2012-ը

18:07 • 16.06.12

Բրիտանական Նոր տնտեսական հիմնադրամը հրապարակել է այս տարվա Երջանկության համաշխարհային ինդեքսը (Happy Planet Index 2012), որի համաձայն` աշխարհի ամենաերջանիկ երկիրը Կոստա Ռիկան է:

 

Յուրաքանչյուր պետություն դիտարկվել է 3 հիմնական չափանիշներով՝ իրենց կենսամակարդակով քաղաքացիների գոհունակության աստիճանը, կյանքի տևողությունը և բնապահպանական բարեկեցությունը:

 

Ըստ այդմ՝ Կոստա Ռիկան նաև Լատինական Ամերիկայի ամենաբարեկեցիկ երկիրն է: Լատինական Ամերիկայի պետություններն առհասարակ ամենաերջանիկներից են:

 

Առաջին տասնյակում են Կոստա Ռիկան, Վիետնամը, Կոլումբիան, Բելիզը, Սալվադորը, Ճամայկան, Պանաման, Նիկարագուան, Վենեսուելան, Գվատեմալան:

 

Ռուսաստանի երջանկությունը գնահատվել է այդ երկրին 122-րդ տեղի շնորհումով: Վերջին՝ 151-րդ տեղում է Բոտսվանան: Շվեյցարիան 34-րդն է, Սիրիան 47-րդն է, Իրանը՝ 77-րդը:


Տարածաշրջանի երկրներից Թուրքիան 44-րդ, Հայաստանը 53-րդ, Վրաստանը 56-րդ և Ադրբեջանը 80-րդ տեղերում են:

Ուշագրավ է, որ երջանկության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Նիդերլանդները (67), Բելգիան (107), Դանիան (110), Կանադան (65), ԱՄՆ-ը (105), Բելգիան (107):

 

Առաջին նման ռեյթինգը կազմվել էր 2006-ին: Այն ժամանակ, ուսումնասիրողներն աշխարհի ամենաերջանիկ երկիր էին ճանաչել մոլորակի ամենաաղքատ պետություններից մեկին՝ Խաղաղ Օվկիանոսի Վանուատու կղզի-պետությանը: Ի դեպ, Հայաստանը 6 տարի առաջ 132-րդ տեղում էր: