Դավիթ Նալբանդյանը որակազրկվել է՝ մրցավարին վնասվածք հասցնելու համար (տեսանյութ)

21:20 • 17.06.12

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը որակազրկվել է Լոնդոնի AEGON թենիսի մրցաշարի եզրափակիչ խաղի ընթացքում՝ Մարին Չիլիչի հետ հանդիպման ժամանակ: Խաղի ընթացքում Նալբանդյանը ոտքով հարվածել է գովազդային վահանակին, որը դիպել է եզրային մրցավարի ոտքին և վնասվածք հասցրել: Այս մասին հայտնում է BBC-ին:

 

Նալբանդյանը, ով առաջին սեթում 7-6 հաշվով հաղթել էր, երկրորդ սեթում 3-4 հաշվով սկսել է պարտվել, ինչից բարկացած էլ հարվածել է գովազդային վահանակին՝ վնասելով մրցավարին, իսկ հաղթանակը շնորհվել է Չիլիչին: