10-օրական ռուս տղան մի ժամ ապրել է առանց սրտի
ՌԴ-ի Վոլգոգրադ քաղաքում սրտի վիրաբույժները կանգնեցրել են նորածնի սիրտը՝ հասցնելով նրա օրգանիզմը անաբիոզ վիճակի (կենսադադար), որպեսզի կատարեն 7-ժամյա վիրահատություն և ինպլանտ տեղադրեն:
Նորածինը՝ սրտի արատ է ունեցել, ինչի մասին մայրը իմացել է հղիության 7-րդ ամսին: Երեխայի սրտի ձախ մասը թերզագացած է եղել: Նման ախտորոշմամբ երեխաները ապրում են մի քանի ժամ: Սակայն փոքրիկ Իլյային փրկել է այն, որ հիվանդությունը բացահայտվել է մինչ ծնվելը:
Վիրահատությունը հաջող է անցել: Այժմ տղան 21-օրեկան է. 36-ամյա մայրը չի տեսել իր երեխային, քանի որ նա դեռ գտնվում է վերակենդանացման բաժնում:









