Բանգլադեշում 300 կարի ֆաբրիկա է փակվել գործադուլների պատճառով
Մոտ 300 կարի ֆաբրիկա Բանգլադեշում անորոշ ժամանակով փակվել է, այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ գործադուլ են արել աշխատավարձերի բարձրացում պահանջող աշխատավորները, որոնք պահանջում են աշխատավարձերի բարձրացում:
Հագուստ արտադրողների տեղի ասոցիացիայի նախագահ Մահոմեդ Իսլամը հայտարարել է, որ նման որոշում է կայացվել աշխատավորների հետ բանակցությունների արդյունքում: Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ և պայմանավորվել ֆաբրիկաների աշխատանքի վերսկսման մասին:
Այդպիսով կփակվեն Բանգլադեշի խոշորագույն արտադրական զոնաներից մեկը համարվող` Աշուլիա շրջանի բոլոր ֆաբրիկաները:









