Կալիֆորնիայում տեղի է ունեցել շների սերֆինգի առաջնություն (տեսանյութ)

20:38 • 17.06.12

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում կազմակերպվել է շների սերֆինգի 7-րդ առաջնությունը, որին մասնակցել են 50 կենդանիներ, գրում է Sky News-ը:

 

Երրորդ անգամ անընդմեջ առաջնության հաղթող է ճանաչվել և ոսկե մեդալին արժանացել Էբի մականունով ավստարալական կելլի ցեղատեսակի շունը: Նրա տերը խոստովանել է, որ այս տարի հաղթանակի որևէ ակնկալիք չի ունեցել:

 

Կազմակերպիչները նշել են, որ շոուից ստացված ողջ հասույթն հատկացվելու է Կենդանիների դեմ իրականցվող դաժանությունների կանխարգելման ամերիկյան կենտրոնին: