Գերմանական խանութի ակցիան գրավել է հարյուրավոր մերկ դանիացիների

20:22 • 17.06.12

Հունիսի 16-ին հարյուրավոր մերկ մարդիկ այցելել են նորաբաց Priss սուպերմարկետ, որը տեղակայված է գերմանական Զյուդերլյուգում քաղաքում՝ Դանիայի հետ սահմանից ոչ հեռու:

 

Նրանք մասնակցել են գովազդային ակցիայի և յուրաքանչյուրը ստացել է անվճար մթերքներ՝ շուրջ 270 եվրո արժողությամբ: Ակցիային մասնակցել ցանկացողների թիվը մոտ 250 մարդ է եղել, սակայն անվճար մթերքները բաժին են հասել միայն առաջին հարյուրին:

 

Մերկ հաճախորդների մեծ մասը երիտասարդ դանիացիներ են եղել, ովքեր հիմնականում գնել են գարեջուր, լիմոնադ, կոնֆետներ և այլ մթերքներ, որոնք Գերմանիայում ավելի էժան են, քան Դանիայում: