Ինդոնեզիայի մոտակայքում նավ է խորտակվել. կա 14 անհետ կորած

19:55 • 17.06.12

Ինդոնեզիայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել: Ըստ նախնական տեղեկությունների` նավի վթարի պատճառը կարող էին լինել վատ եղանակային պայմանները:

 

Ինչպես տեղեկացնում է Fox news-ը, վթարի պահին ծովում հսկայական ալիքներ են եղել, որոնք էլ, հավանաբար, շրջել են նավը:

 

Նավում եղել է 27 մարդ, որոնցից 13-ին հաջողվել է փրկել, իսկ 14-ն անհետ կորած են համարվում:
 

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում: