Ադրբեջանում Աղդամցի գաղթականների ընտանիքը հարձակման է ենթարկվել
Ադրբեջանի Իսմաիլիի շրջանում հարձակման է ենթարկվել Աղդամից գաղթած մի ընտանիքը, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
Հունիսի 15-ի կեսգիշերին անհայտ անձիք հարձակվել են ընտանիքի վրա, որոնք Գուշենջա գյուղի կիսաքանդ գինու գործարանի օժանդակ շինությունում են բնակություն հաստատել: Ավտոմեքենաներով ժամանած սպորտային կազմվածքով 15 անձ հարձակվել են ընտանիքի անդամների վրա, վիրավորել, նվաստացրել և դաժան ծեծի ենթարկել նրանց:
Ծանր մարմնական վնասվածքներ է ստացել 54-ամյա Ալլահվերդի Մեհարլիևը, նրա 50-ամյա կինը` Գյուլնազ Մեհարլիևան, երեխաները` 29-ամյա Միքայելը, 28-ամյա Մադաթը և 26-ամյա Մարդանը:
Վիրավորները տեղափոխվել են մարզային հիվանդանոց:
Ավելի վաղ, ԱՊԱ-ն հաղորդում էր, որ հարձակվողները մարզիկներ են, որոնք մարզվում են Իսմաիլլիի օլիմպիական մարզական համալիրում:









