Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ 21010»-ն ու «Դեու Նեքսիա»-ն. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

19:22 • 17.06.12

Այսօր` հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 47 հասցեի մոտ իրար են բախվել Արսեն Հակոբյանի վարած «ՎԱԶ 21010» համարանիշի և Գրիգոր Հովհաննիսյանի վարած` «Մանանդ» տաքսի ծառայության «Դեու Նեքսիա» մակնիշի Լ 31 85 համարանիշի ավտոմեքենաn:

Գ. Հովհաննիսյանը աշխատում է «Մանանդ» տաքսի ծառայությունում` որպես վարորդ: Վթարի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ ջոկատի թիվ 1 հերթապահ խումբը և Երևան քաղաքի թիվ 5 հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանել նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով` Կ. Կուզիկյանի գլխավորությամբ:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը` «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 20-ամյա Լուսինե Իսպիրյանը, «ԴԵՈՒ ՆԵՔՍԻԱ»-ի վարորդ 57-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը և նրա ուղևորներ 29-ամյա Իրինա Ղափլանյանը, 33-ամյա Դավիթ և 3-ամյա Արեգ Բեքեդները տեղափոխվել են մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուս մասը` «Միքաելյան» բժշկական կենտրոններ: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը: Քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի