Սաուդիան Արաբիան մտադիր է Գերմանիայից մինչև 800 տանկ գնել

13:39 • 17.06.12

Սաուդիան Արաբիայի իշխանությունները մտադիր են Գերմանիայից մինչև 800 տանկ գնել և նախատեսում են այդ նպատակով ծախսել մինչև 10 մլրդ եվրո:
 

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Սաուդիան Արաբիան ցանկանում է գնել միայն նորագույն տանկեր: Պարբերականը նշում է, որ եթե ավելի վաղ խոսվում էր 270-300 տանկերի մասին, այժմ Էր Ռիադը մտադիր է գնել 600-800 տանկ: 
 

Էր-Ռիադը նախատեսում է գերմանական տանկեր գնելու մասին համաձայնագիրը ստորագրել հուլիսի 20-ին` մինչև Ռամադանի սկիզբը:

 

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը կողմ է այս գործարքին, սակայն կանցլերը, ինչպես նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները դեռևս չեն հաստատել այն:

 

Ավելի վաղ Բեռլինը հրաժարվել էր զենք վաճառել արաբական երկրներին` Իսրայելի հետ բարեկամական հարաբերությունների պատճառով: Սակայն Եվրոպայի տնտեսական իրավիճակը կարող է ստիպել Գերմանիային փոխել վերաբերմունքն այդ հարցի հանդեպ:
 

Bild-ը գրում է, որ Էր-Ռիադը երկու տիպի տանկերի ընտրության մեջ է տատանվում` Ամերիկյան M-1 Abrams և գերմանական Leopard 2: Եթե Բեռլինը հրաժարվի այդ գործարքից, նրանք կօգտվեն ամերիկյան տարբերակից:
Պաշտոնական Բեռլինը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել:
 

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում լրատվամիջոցները գրում են այն մասին, որ Էր-Ռիադը զենք է մատակարարում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդներին: