Լոռու մարզում 14-ամյա տղան կախվելու միջոցով ինքնասպան է եղել (լուսանկարներ)

15:53 • 17.06.12

Առավոտյան ժամը 7:40-ին Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին հայտնել են, որ նույն օրը 7:30-ին շտապ օգնության բրիգադան կանչով մեկնել է նշված գյուղ, որտեղ հայտնաբերվել է, որ տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 14-ամյա Ա. Վարդանայանը: Ա. Վարդանյանը կախվել է մետաղյա էլէկտրալարի միջոցով: Նշված տուն են մեկնել Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը` Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ:

 

Քննչական աշխատանքները դեպքի վայրում ղեկավարում է Ե. Գևորգյանը: Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեխայի հայրը` Արսենը արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Մայրը` Ժաննա Մաթոսյանը, տնային տնտեսուհի է: Նրանք ունեն նաև մանկահասակ աղջիկ երեխա: Ինքնասպան եղած անչափահաս տղան սովորում էր իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում:

 

Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են , որ իրենց տեղեկություններով, դեպքից մոտ 15 օր առաջ ինքնասպանության մեկ այլ փորձ ևս կատարել է Ա. Վարդանյանը, սակայն իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները թե ոչ, պետք է պարզվի քննության ընթացքում, իսկ մեկ այլ հարևան էլ ֆոտոլրագրողին պատմել է, որ դեպքից մեկ օր առաջ Արտյոմն իր ընկերոջը ոգևորված պատմել է, որ «հեսա մի քանի օրից հայրը գալու է ռուսաստանից և իրենց ընտանիքի համար մեքենա է գնելու»:

 

Հարևանները նաև պատմել են, որ երեխան դյուրագրգիռ, նեղացկոտ երեխա էր և միայն 10 օր առաջ է մայրն իր համար համակարգիչ գնել: 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի