Խոշոր ավտովթար Լոռու մարզում. իրար են բախվել «ԳԱԶ 53»-ը և «Գազել»-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

19:42 • 17.06.12

Այսօր` հունիսի 17-ին ժամը 19-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Շիրակամուտ գյուղից դեպի Սպիտակի կամարներ տանող ճանապարհահատվածում իրար են բախվել «Գազել» մակնիշի 15ԼՕ530 համարանիշի և «ԳԱԶ 53» մակնիշի 39ԼՕ387 համարանիշի ավտոմեքենաները:

 

Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Հիվանդանոց տեղափոխվածներից մեկը տղամարդ է, 4-ը` կին:

 

Վիրավորներին ավտերից դուրս են բերել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ Գևորգ Մինասյանը, ով ղեկավարում է քննչական աշխատանքները: Այս պահին Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` պարզելու վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:

Տեղում է նաև 2 սպայ գում-ի ջ վաշխատակիցները հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:

 

«Գազել»-ը Երևան-Վանաձոր ուղևորափոխադրումն իրականացնող մեքենա է: