Նիգերիայում եկեղեցիների վրա երկու հարձակում է տեղի ունեցել
Երկու հուժկու պայթյուն է որոտացել Նիգերիայի հյուսիսում. զոհերի և վիրավորների թվի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պայթյուններից մեկի թիրախում Նիգերիայի Կադունա քաղաքի եկեղեցիներից մեկն է եղել:
Ենթադրվում է, որ ահաբեկչության հետևում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումն է, որն այցյալ շաբաթ դարձյալ ահաբեկչություն էր իրականացրել, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ էր զոհվել: Այս խմբավորումը տարիներ շարունակ ահաբեկչական գործողություններ է իրականացնում Նիգերիայում, որոնց թիրախում հիմնականում եկեղեցիներ են լինում:









