Պուտինը կմեկնի Իսրայել. նրա համար հյուրանոցի 270 համար են վարձակալել

12:51 • 17.06.12

Հունիսի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնելու է Իսրայել: 24-ժամյա այցի համար ռուսական կողմը վարձակալել է 270 հյուրանոցային համար` King David Jerusalem հյուրանոցում: Ի նշան հարգանքի` այդ օրը հյուրանոցն այլ հյուրեր չի ընդունելու:
 

Իսրայելյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Պուտինին 400 մարդ է ուղեկցելու: Ռուսական պատվիրակությունը Իսրայել է ժամանելու 3 ինքնաթիռներով, որոնք բերելու են նաև զրահապատ լիմուզիններ:

.
Ուշագրավ է, որ 2011 թ-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը փորձել էր այցելել Իսրայել, սակայն ապարդյուն. այցը չեղյալ էր համարվել Իսրայելի արտգործնախարարության գործադուլի պատճառով:


Երդմնակալության արարողությունից հետո Պուտինը հասցրել է լինել Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելառուսում, Չինաստանում, հունիսի 18-19-ին կլինի Մեքսիկայում, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: