Ավստրիայում հանցագործները մի գիշերվա ընթացքում 1 տոննա ելակ են գողացել
Ավստրիայի` ելակի աճեցմամբ զբաղվող ֆերմաներից մեկը ներթափանցած հանցագործներին մի գիշերվա ընթացքում հաջողվել է 1 տոննա ելակ գողանալ, գրում է vz.ru-ն:
Ըստ նախնական տվյալների` գողերը կարողացել են ֆերմա մուտք գործել` օգտնվելով մթությունից և անցք բացելով ցանկապատի մեջ, ինչից հետո հատապտղի «սիրահարները սրբել են» ելակի թփերի 10 շարք, որոնց քաշն ընդհանուր առմամբ 1 տոննա է եղել:
Հողագործերը նշել են, որ գողության պատճառով մոտ 3 հազար դոլարի կորուստ են կրել: Այժմ ոստիկանությունը հետաքննություն է սկսել «արտասովոր» գողության գործով և փորձում է բացահայտել կորած ելակների հետագա ճակատագիրը:









