Տորոնտոյում բեմի փլուզման պատճառով հետաձգվել է Radiohead-ի համերգը (տեսանյութ)

13:00 • 17.06.12

Կանադայի Տորոնտո քաղաքում հանրահայտ բրիտանական Radiohead ռոք խմբի կայանալիք համերգը հետաձգվել է` բեմի փլուզման պատճառով, հաղորդում է Reuters-ը:

 

Փլուզման հետևանքով 30-ամյա մի տղամարդ է զոհվել, ով մնացել է փլատակների տակ, ևս 3-ը ծանր վնասավածքներ են ստացել և հոսպիտալացվել:

 

Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների` բեմի տեղադրման ընթացքում դրա վերին հատվածն անհասկանալի պատճառով պոկվել և ընկել է աշխատողների վրա: