Վայոց Ձորում 27-ամյա կինը մահացել է թունաքիմիկատից

11:11 • 17.06.12

Այս գիշեր ժամը 02.00-ի սահմաններում թունաքիմիկատից թունավորումով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Մալիշկա գյուղի բնակիչ՝ 1985թ. ծնված Մարինե Մովսիսյանը: Թունաքիմիկատից տուժածը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքէջից: