Թուրքիայի բանտերից մեկում հրդեհ է բռնկվել.13 զոհ
Թուրքիայի Շանլըուրֆա մարզի բանտերից մեկում կալանավորների միջև տեղի ունեցած վեճի պատճառով բռնկված հրդեհը 13 մարդու կյանք է խլել, հաղորդում է Associated Press-ը:
Հրդեհը բռնկվել է 18 հոգանոց ընդհանուր ննջարանում, ինչի հետևանքով ևս 5 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդած տվյալների` կալանավորները հատուկ են հրդեհել են իրենց ներքնակները` ի նշան բողոքի, սակայն բանտապետ Քելալեթին Գուվենքը հերքել է այս տեղեկությունը:
Հրշեջ ծառայության աշխատակիցներից 1.5 ժամ է պահաջվել կրակը մարելու համար:









