Alpina-ն թարմացնում է իր դրոշակակիր В7-ը (լուսանկարներներ)

23:36 • 18.06.12

BMW –ի 7-րդ դասի սեդանի ռեսթայլինգից հետո նորացվել է նաև Alpina-ի դրոշակակիրը` В7-ը: Բացի արտաքին թարմացումներից, այն ավելի հզոր շարժիչ և 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ է ստացել:

 

Օգոստոսյան պրեմյերային ընդառաջ, բավարական մոդելների հատկապես շքեղ և սպորտային տարբերակներ արտադրողը գաղտնազերծել է իր նորացված Alpina B7-ի տվյալները:

 


Շքեղ սեդանը ստացել է կատարելագործված տուրբո V8, որը այժմ 40 ձիաուժ և 22 Նմ ավել հզորություն է ապահովում քան նախորդ 540 ձիաուժ և 730 Նմ ոլորող մոմենտով շարժիչը:



Բացի այդ, նաղորդ 6 աստիճան ավտոմատը իր տեղը զիջել է 8 աստիճան փոխանցումատուփին:



Նորացված սեդանի առավելագույն արագությունը ևս զգալիորեն աճել է, նախկինում այն 282 կմ/ժ էր, իսկ հիմա այն դարձել է 312 կմժ: Աճել է նաև արագացման ցուցանիշը` 100 կմժ-ին մեքենայի զանազան տարբերակները հասնում են 4,3-4,4 վայրկյանում:

 
 

Alpina-ում պնդում են, որ դրոշակակիրը ավելի քան 30 փոփոխություն է ստացել, որոնք ներառում են և աերոդինամիկ տարրեր և համալրումների հարուստ ցանկ: Ստանդարտ սարքավորումների շարքում է ներառված լուսարձակների ադապտիվ քսենոնային համակարգը, «մեկնարկ-կանգ» համակարգը, որը զգալի վառելիքի տնտեսում է ապահովում և 20-դույմ շքեղ անվահեծերը:

 

Որպես համալրում առաջարկվում է, օրինակ, ամբողջովին լուսադիոդային օպտիկան և Bang&Olufsen աուդիոհամակարգը:

 


Alpina B7-ի գինը ամերիկյան շուկայում կկազմի 127,6 հազար ԱՄՆ դոլար հետնաքարշակ տարբերակի և 134,5 հազար ԱՄՆ դոլար՝ լիաքարշակ և երկարեցված տարբերակի համար: