Գինովցած պատգամավորը քիչ էր մնում ծեծեր Արշավինին

11:38 • 18.06.12

«Եվրո 2012»-ի Հունաստան-Ռուսաստան հանդիպումից հետո Ռուսաստանի հավաքականի մի շարք գինովցած երկրպագուներ, որոնց թվում ՌԴ Պետդումայի պատգամավոր և այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ են եղել, հայհոյել են իրենց հավաքականի ֆուտբոլիստներին, տեղեկացնում է «Սովետսկի սպորտ»-ը:

 

0-1 հաշվով պարտվելուց հետո ՌԴ հավաքականի ֆուտբոլիստները գլխիկոր են լքել մարզադաշտը, իսկ ավելի վաղ ոգևորված երկրպագուները, որոնք մինչ այդ աստվածացնում էին ֆուտբոլսիտներին, քիչ է մնացել ծեծեն Անրդեյ Արշավինին և Ռոման Շարոնովին, որոնք փորձել են իրենց պատիվը պահել:

 

«Այն որ մենք չենք արդարացրել ձեր սպասումները մեր խնդիրը չէ, դա ձեր խնդիրն է: Երբ կլինեմ Դումայում այդ ժամանակ հաշիվ կտամ ձեզ: Մենք պարտվեցինք, որովհետև գոլ չխփեցինք, իսկ հույները խփեցին: Այս խոսակցություններից խաղի հաշիվը չի փոխվելու»,- զայրացած ասել է ՌԴ ֆուտբոլի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը: