Կառավարության արտահերթ նիստում օրակարգային երկու հարցերն էլ հավանության արժանացան
Լուսանկարը՝ Panarmenian Photo–ի
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի hամաձայն` ՀՀ կառավարությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում որոշում կայացրեց հավանություն տալ Կառավարության ծրագրին և այն ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն ու հաստատմանը:
Նշենք, որ ՀՀ կառավարության արտահերթ նիստում Կառավարության գործունեության ծրագիրը՝ ՀՀ նորանշանակ կառավարությանն ու երկրի նախագահին ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես արդեն նշել էինք, Կառավարության ծրագիրը կազմված է Հայաստանի Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնադրույթներից:
ՀՀ կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված երկրորդ հարցը վերաբերվում էր ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելուն:
ՀՀ կառավարությունը՝ ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, այսօր որոշեց առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:









