Կորյուն–Հերացի խաչմերուկին հողով բեռնված բեռնատարը շրջվել է և վնասել 3 ուրիշ մեքենաներ (լուսանկարներ, տեսանյութ)

22:52 • 18.06.12

Այսօր՝ հունիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Հերացի փողոցի և Կորյունի փողոցի խաչմերուկում հողով բարձած «Նինո» մակնիշի 064 ԼԼ 26 համարանիշի բեռնատարը կողաշրջվել է և բախվել «Կիա» մակնիշի Լ1323 համարանիշի ավտոմեքենային։ Կողաշրջման հետևանքով ողջ հողը թափվել է մայթին։


Դեպքի վայր է ժամանել անձամբ Ճանապարհային Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը, ՃՈ Ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը և ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանը։ 


 
Գ. Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենան վարորդին տեղափոխեց հիվանդանոց։


Հողի թափվելու հետևանքով թեթև վնասվել են նաև «ԲՄՎ» մակնիշի 26 ՏՕ 796 համարանիշի և «Տոյոտա» մակնիշի 99 ՕԼ 995 համարանիշի ավտոմեքենանաները։


Արդեն դեպքի վայր է ժամանում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի