Անգլիացին պատահականորեն լուսանկարել է երեխա-ուրվականի (լուսանկար)
Անգլիայի Չելթենհամ քաղաքում 43-ամյա Ջոն Գորը լուսանկարում էր իր կատվին, երբ նկատել է փոքրիկ տղայի ուրվականը, գրում է The Dailymail պարբերականը: Երեխայի ուրվականը հայտնվել է ճաշասենյակում՝ բազմոցի մոտ:
Այս դեպքից հետո, հարևանները պատմել են Ջոնին, որ մի քանի տարի առաջ այդ տանը ապրել է մի երեխա, ով հանկարծակի մահացել է քնած ժամանակ:
Ջոնի և նրա ընկերուհու խոսքերով՝ նրանք հաճախ են նման տարօրինակ իրավիճակների ականատես եղել. սենյակում լույսը հաճախ է միացվել և անջատվել, ինչպես նաև փոխվել են հեռուստացույցի ալիքնրը կամ այն ընդհանրապես անջատվել է:
Այնուամենայնիվ, զույգը չի պատրաստվում լքել այդ տունը, ավելին՝ նրանք մականուն են տվել ուրվականին՝ «Կրտսեր Ջոն»:










