Տրոիցկայա ՋԷԿ-ում կռունկն ընկել է բանվորների վրա. 4 զոհ, 7 վիրավոր

20:12 • 18.06.12

ՌԴ Չելյաբինսկի մարզի Տրոիցկայա ջերմաէլեկտրակայանի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ կռունկն ընկել է չինացի բանվորների վրա, հայտնում է «Վեստի»-ն: Բազմատոննայանոց մեքենան ընկել է շինհրապարակում շինարարական բլոկներ տեղադրելու պահին:

 

Որոշ տեղեկությունների համաձայն` 4 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 2 մարդ համարվում է անհայտ կորած:

 

Նախնական վարկածով` ընկնելու պատճառը բարձրահարկերի աշխատանքների իրականացման կանոնների խախտումն է: Դեպքի վայր են մեկնել համապատասխան մարմինների աշխատակիցները: