Այնպես պետք է անել, որ ո՛չ մի բժիշկ, ո՛չ մի քաղաքացու հետ ֆինանսական գործ չունենա.Առողջապահության նորանշանակ նախարար

17:54 • 18.06.12

Այնպես է լինելու, որ առաջիկայում հիվանդները բժիշկների հետ ֆինանսական գործ չունենան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը:

«Քաղաքացին պետք է վստահ լինի, որ բժիշկներն իրեն օգնելու են: Նրանք չպետք է վախենան հիվանդանալուց և պետք է կարողանան դիմել բժշկի, անկախ այն հանգամանքից կկարողանա՞ն վճարել, թե` ոչ»,-նշեց Դերենիկ Դումանյանը:

Անդրադառնալով բժշկական ապահովագրությանը Դերենիկ Դումանյանն ասաց, որ առաջիկա տարիների ընթացքում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրություն, սակայն այժմ Առողջապահության նախարարությունում անելու հնարավոր ամեն ինչ, որպեսզի զարգանա կամավոր բժշկական ապահովագրությունը:

«Պարտադիր բժշկական ապահովագրությունը կներդրվի տարիների ընթացքում, սակայն այժմ պետք է աշխատել, որ մարդիկ կամավոր բժշկական ապահովագրություն կատարեն»,-ասաց Դ. Դումանյանը:

Վերջինս լրագրողներին հավաստիացրեց նաև, որ ինքը կադրային «ջարդ» չի իրականացնելու և աշխատելու է բոլորի հետ միասին: