Զբոսանքի ելած 5 հազար բադիկները խափանել են չինական քաղաքի երթևեկությունը (լուսանկարներ)

17:59 • 18.06.12

Հոնգ անունով չինացի գյուղացին իսկական խառանշփոթ է առաջացրել Թայզու քաղաքի փողոցներում, երբ զբոսանիքի է դուրս եկել իր 5 հազար բադերի հետ, գրում է Daily Mail-ը:

 

Քաղաքի երթևեկությունը կաթվածահար է եղել այնքան ժամանակ, քանի դեռ բադերը չեն հասել փոքրիկ լճակի մոտ, ինչից հետո ճանապարհներն ազատվել են:

 

Գյուղացին իր փետրավոր «բարեկամների» հետ լճակ հասնելու համար մոտ 1.2 կմ երկարությամբ ճանապահ է անցել` այդ մարզում գործող ավանդույթի համաձայն: Նա նշել է, որ «ճամփորդության» ընթացքում որևէ բադ չի կորել: