Հունաստանի ընտրություններից հետո Fitch-ը չի վերանայի եվրոգոտու վարկանիշը նվազեցման միտումով
Հունաստանի խորհրդարանական ընտրություններում «Նոր ժողովրդավարություն» աջ կենտրոնամետ կուսակցության հաղթանակից հետո, որը Եվրոմիության և Արժույթի Միջազգային Հիմնադրամի հետ վարկային համաձայնագրին կողմ է հանդես գալիս, Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հրաժարվել է եվրոգոտու երկրների վարկանիշները վերանայման դնել նվազեցման հնարավորությամբ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն` հղում կատարելով Fitch-ի կայքին:
Ավելի վաղ, Fitch-ը նախատեսում էր վերանայել եվրոգոտու երկրների վարկանիշները և, հնարավոր էր համարում դրանցից որոշները նվազեցնել, եթե Հունաստանի եվրոգոտուց դուրս գալը հավանական մնար:
Հունաստանի խորհրդարանական ընտրություններում «Նոր ժողովրդավարություն» աջ կենտրոնամետ կուսակցության հաղթանակիը նշանակում է, որ Հունաստանի անկառավարելի կարճաժամկետ դեֆոլտի և երկրի եվրոգոտուց դուրս գալու վտանգը նվազել է, համարում են Fitch-ի փորձագետները:









