Գագիկ Բեգլարյանն իր ղեկավարած բոլոր հիմնարկներում բացառիկ կազմակերպչական որակներ է դրսևորել. Գագիկ Մինասյան

13:37 • 18.06.12

Գագիկ Բեգլարյանն ունի բավական մեծ աշխատանքային փորձ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես բնութագրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նորանշանակ կապի և տրանսպորտի նախարարին` անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի նշանակմանը, ասաց որ վերջինս իր պաշտոնավարած հիմնարկներում միշտ լավ է աշխատել:

 

«Նա եղել է Կենտրոն վարչական շրջանի թաղապետը, ուր հաջող գործունեություն է ծավալել` դրսևորելով լավ կազմակերպչական կարողություններ: Ղեկավարել է Երևանի քաղաքաետարանը` նույնպես բավականին հաջող՝ պարբերաբար մեծամաշտաբ միջոցառումներ կազմակերպելով: Ես համոզված եմ, որ Գագիկ Բեգլարյանը հաջողությամբ կլուծի այն խնդիրները, որոնք դրված կլինեն նրա առջև»,-ասաց Գագիկ Մինասյանը:

 

Հարցին, թե արդյոք նախարարի պաշտոնում նրան նշանակելը խրախուսման ձև է` ընտրությունների ժամանակ իր բերած ձայների համար, նա պատասխանեց, որ ասվածն անլուրջ է: