Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել
Օրերս ավստրիական քաղաքներից մեկում մի ուշագրավ հարսանեկան արարողություն է տեղի ունեցել: Հենց հանդիսության պահին գերմանացի փեսան ռեստորանի խոհանոցում իր «ամուսնական պարտքն» է կատարել մատուցողուհիներից մեկի հետ, տեղեկացնում է Yahoo News-ը:
Գերմանացու աները մտնելով խոհանոց հայտնաբերել է ապագա փեսային ուրիշ կնոջ գրկում: Երիտասարդին սկանդալից խոսափել չի հաջողվել: Աներ հայրիկը մտել է հանդիսությունների սրահ, խնդրել է անջատել երաժշտությունը և առանց որևէ մեկնաբանություն տալու վերցնելով դստերը լքել է ռեստորանը:
Զայրացած հարսնացուն, տեղեկանալով իրողության մասին, հաջորդ օրը բաժանվելու համար դիմել է դատարան: Սակայն ավստրիական օրենքի համաձայն խաբված աղջիկը ստիպված կլինի 6 ամիս սպասել:









