Գագիկ Բեգլարյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանին.ԿԸՀ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2012թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բեգլարյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 1 արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հովհաննես Միշայի Սահակյանին տալու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Գագիկ Բեգլարյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման պատճառը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում նշանակվելն է:
Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանը եղել է նաև 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ:









