ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին

13:02 • 18.06.12

Լուսանկարը՝ Արմենպրեսի

 

Այսօր կառավարության ղեկավարը սպորտի և երիտասարդության նախարարությունում ներկայացրեց նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին:


Ներկայացնելով նախարարին վարչապետը մասնավորապես նշել է, որ երիտասարդ տարիքին Ռոստոմյանը լուրջ փորձ ունի և հստակ պատկերացնում է բնագավառի խնդիրները:



Հիշեցնենք,որ Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն էր և մինչև վերջերս ԲՀԿ քաղխորհրդի անդամ էր: Ըստ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի՝ նա վերջերս ԲՀԿ անդամությունից հրաժարվելու դիմում էր գրել:


Ավելացնենք, որ Հրաչյա Ռոստոմյանը 31 տարեկան է և նորանշանակ կառավարության ամենաերիտասարդ անդամն է: