ՊՊԾ ոստիկանները կանխել են 27-ամյա աղջկա, 2 երեխաների մոր` սոցիալական ծանր պայմաններից դրդված ինքնասպանությունը

12:57 • 18.06.12

Երեկ հունիսի 17-ին ոստիկանությունը կանխել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը, Կիևյան կամրջից:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 15:00-ի սահմաններում քաղաքացիներից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին որ, երիտասարդ մի կին փորձում է ցած նետվել Կիևյան կամրջից, հավաքվածները հայտնում են որ չեն կարողանում համոզել երիտասարդ աղջկան ետ կանգնել ճակատագրական այդ քայլից:



Շամշյանը հայտնում է որ Մաշտոցի բաժնի հերթապահ մասից հայտնում են ոստիկանության պարեկապահակային ծառայության 3-րդ վաշտ: Արդեն նշված վաշտի հրամանատար Արսեն Արշակյանը, ենթասպաներ Արմեն Արզումանյանը և Տիգրան Հայրապետյանը շտապ մեկնում են դեպքի վայր և կանխում երիտասարդ աղջկա ինքնասպանությունը:



ՊՊԾ աշխատակիցներ աղջկան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին որտեղ հետաքննիչ Գոռ Բաղդասարյանի կողմից, նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ աղջիկը Երևանի Շարուրի փողոցի բնակիչ 2 երեխաների մայր 27-ամյա Լ. Նիկողոսյանն է, ով իր այդ քայլը պայմանավորել է սոցիալական ծանր պայմաններով:


Ֆոտոլրագրողը հայտնում է որ իր տեղեկություններով հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը կուղարկվեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժին: