Գյումրիում 53-ամյա տղամարդն ինքնասպան է եղել

12:33 • 18.06.12

Երեկ՝ հունիսի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում:



Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20-ի սահմաններում Գյումրիի ոստիկանության աշխատակիցները իր տանը կախված վիճակում հայտնաբերել են 53-ամյա Սուրիկ Հովհաննիսյանին: Ինքնասպանություն գործելուց առաջ Ս. Հովհաննիսյանը նամակ է թողել, որում նշել է, որ իր այս քայլի համար ոչ մեկին չմեղադրեն:


Փաստի առթիվ Շիրակի մարզի ոստիկանության Գյումրիի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: