Իրանում համաներման կարժանանա 871 կալանավոր

12:44 • 18.06.12

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հունիսի 17-ին համաներման մասին որոշում է ստորագրել:

 

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով khamanei.ir կայքին, համաներման կարժանանա 871 կալանավոր: Որոշման համաձայն` որոշ կալանավորների պատիժը կմեղմվի, իսկ ոմանք էլ ազատ կարձակվեն: