Բախումներ Իսրայելի և Եգիպպտոսի սահմանին. 3 զոհ

10:24 • 18.06.12

Իսրայելա-եգիպտական սահմանին բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հրեա զինվոր և 2 ահաբեկիչներ են զոհվել, հաղորդում է Reuters-ը:

 

Ըստ Բանակային ռադիոյի` ահաբեկիչների խմբին հաջողվել է մոտենալ Իսրայելի սահմանին և կրակ, ինչպես նաև հակատանկային հրթիռ արձակել դեպի այն հատվածը, որտեղ մի քանի հրեա բանվորներ աշխատելիս են եղել: Իսրայելական կողմն անմիջապես արձագանքել է` պատասխան կրակ արձակելով և սպանելով ահաբեկչներից 2-ին:

 

Երկրի զինված ուժերը հաստատել են բախման վերաբերյալ լուրը, սակայն որևէ այլ մանրամասն չեն հաղորդել: Նրանք դեռևս հստակ չգիտեն` արդյո՞ք զինված հանցագործները սահմանն անցել են Եգիպտոսից, թե Գազայի հատվածից: