Ներկայացվեց ՀՀ կառավարության նոր ծրագիրը. նախագահին հավաստիացրել են՝ ամեն ինչ անել տնտեսության զարգացման համար

13:09 • 18.06.12

Լուսանկարը՝ Panarmenian Photo–ի

 

Այսօր տեղի ունեցավ ՀՀ նորաստեղծ կառավարության արտահերթ նիստը, որը նաև Կառավարության ձևավորումից հետո առաջին նիստն էր: Այն վարեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր ելույթի սկզբում, նախ, շնորհավորեց նորանշանակ կառավարությանը և մաղթեց բեղմնավոր աշխատանք:

 


Նշենք, որ նորանշանակ Կառավարության արտահերթ նիստի օրակարգում երկու հարց էր. առաջինը՝ Կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրի քննարկում, որը կներկայացվի առաջիկա ԱԺ նիստի քննարկմանն ու հաստատմանը: Զեկուցումով հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա դիմելով երկրի նախագահին նշեց, որ արվելու է ամեն ինչ՝ երկրի տնտեսությունը զարգացնելու համար:

 

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերվում էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելուն:


Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը կազմված է Հանրապետական և կոալիցիոն կառավարության մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերում ներառված հիմնադրույթներից: