Կամիշինի Նիկոլյան մայր տաճարի բակում հայ- ռուսական բարեկամությունը խորհրդանշող խաչքար է կանգնեցվել

16:56 • 18.06.12

Ռուսաստանի Սարատովի մարզի Կամիշին քաղաքի Նիկոլյան մայր տաճարի բակում հունիսի 17-ին խաչքար է կանգնեցվել: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը` վկայակոչելով Կամիշինի քաղաքապետարանին, խաչքարը պատրաստվել է հայ համայնքի միջոցներով, հայ մասնագետների կողմից, կարմիր տուֆից:

 

«Խաչքարում ապրում է հայ ազգի ոգին ու հիշողությունը, նրա մեծ պատմությունն ու մշակույթը»,-  հանդիսավոր արարողությանն ասել է հայր Ալեքսեյը:


Միջոցառմանը ներկա է եղել նաև քաղաքապետ Ալեքսանդր Չունակովը, ով իր խոսքում ընդգծել է խաչքարի տեղադրման կարևորությունը, որը, անկասկած, ոչ միայն կզարդարի տաճարը, այլև հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խոսուն վկան կլինի: