Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ

19:52 • 18.06.12

Այսօր, հունիսի 18-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի տարածած հաղորդագրությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը:

 

Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ՀԱԿ-ի առաջիկա անելիքները:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև «Հայ ազգային կոնգրես»-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: