Երևանում տեղումներ չեն սպասվում, իսկ մարզերում հնարավոր է նույնիսկ կարկուտ. առաջիկա 5 օրերի կանխատեսում

21:57 • 18.06.12

Վաղը՝ հունիսի 19-ին, Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կաքից։

 

Հակառակ դրա՝ հունիսի 20-23-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:


Քամին կլինի հյուսիս-արևելյան ուղղությամբ և 2-7մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով:



Երևանում`վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 20-23-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: