Մոսկվայում պատուհանից մերկ աղջիկ է ընկել

09:20 • 18.06.12

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում երեկ միջադեպ է տեղի ունեցել. անչափահաս, մերկ աղջիկն ընկել է պատուհանից:
 

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», 1995 թ-ին ծնված աղջիկը ուղեղի ցնցում է ստացել, վնասել է կրծքավանդակը և կոտրել ձախ ձեռքը:

 

Պարզվել է, որ աղջիկը հոր հետ Մոսկվայում բնակվում է ժամանակավոր: Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու է ընկել աղջիկը և ինչու է նա առանց հագուստի եղել: