Այսօր Փարիզում տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
Այսօր Փարիզում տեղի է ունենալու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Բաքվում հայտարարել էր, թե Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փարիզյան հանդիպման ժամանակ կառաջարկվեն հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ:
Երևանում Քլինթոնը նշել էր, որ հակամարտությունը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառման հիման վրա:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերին և հրադադարի խախտումներից հետո, սա Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների առաջին հանդիպումն է:









