Վաթերլոոյի ճակատամարտը 197 տարի անց վերարտադրվել է Բելգիայում (լուսանկարներ)

03:11 • 18.06.12

Ճակատամարտ, որը անգլիացիները երբեք չեն մոռանա, իսկ ֆրանսիացիները ընդհակառակը՝ կանեն ամեն ինչ, որպեսզի մոռանան, գրում է The Dailymail պարբերականը: 1815թ.-ին Վաթերլոոյի ճակատամարտը, որում Նապոլեոնը վերջնականապես պարտվեց իր ոխերիմ թշնամուն՝ Վելինգթոնի դքսին, շարունակում է մնալ բրիտանական ռազմական պատմության ամենախորհրդանշական դրվագներից մեկը:

 

Բոլորովին վերջերս ճակատամարտի 197-րդ ամյակին վերարտադրվել է Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած ռազմական էնտուզիաստների կողմից՝ Բելգիայի այն դաշտում, որտեղ տեղի էր ունեցել իրական ճակատամարտը: