«Փլեյբոյ»-ի աստղն ատամնաբույժին որդու ատամների նկարի փոխարեն իր էրոտիկ լուսանկարներն է ուղարկել
Ամերիկյան հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ «Փլեյբոյ»-ի հայտնի աստղ, դերասանուհի և մոդել Ջենի Մաքարթնին պատմել է, որ որդու ատամնաբույժին պատահմամբ ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ջենին նշել է, որ այդ օրն իր որդուն` Էվանին պետք է ատամնաբույժի մոտ տաներ և բժշկի հետ պայմանավորվել էր, որ նախապես կուղարկի երեխայի ատամների ռենտգեն լուսանկարները:
Մոդելի հավաստմամբ` 80-ամյա ատամնաբույժը լուսանկարները ստանալուց հետո, երկար ժամանակ «ուշքի չի եկել»: Դրա փոխարեն Ջենին որդու ատամների լուսանկարներն ուղարկել է իր նոր ընկերոջը, ում ցանկացել է «գրավել» իր մարմնի բարեմասնություններով:









