ՌԴ-ն և ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային կոչ են անում կատարել պարտավորությունները

23:00 • 18.06.12

Մեքսիկայում ընթացող Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների երկկողմ հանդիպման շրջանակներում, Ռուսաստանը և ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային կոչ են արել սկսել իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և «վեցյակի» առաջ ստանձնած բոլոր կանոնակարգերը և պարտավորությունները, և հույս են հայտնել, որ Փհենյանը չի կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են ավելացնել լարվածությունը Կորեական թերակղզում, ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ:

 


«Մենք հույս ունենք , որ Հյուսիսային Կորեայի կողմից չեն կատարվի քայլեր, որոնք տանում են Կորեական թերակղզում լարվածության ավելացմանը», - ասվում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության մեջ: