Քիշնևի քաղաքապետը Սաակաշվիլիին հրավիրում է զբաղեցնել Մոլդովայի նախագահի պաշտոնը

18:32 • 18.06.12

Քիշնևի քաղաքապետ, Մոլդովայի Լիբերալ կուսակցության փոխնախագահ Դորին Կիրտոակեն այսօր հայտարարել է, որ կցանկանար երկրի նախագահի պաշտոնում տեսնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Ինչպես հայտնում է REGNUM գործակալությունը, այս մասին քաղաքապետն ասել է Մոլդովայի ու Քիշնևի պետական կառույցներում կոռուպցիայի խնդրին նվիրված քաղաքապետարանի նիստի ժամանակ:

 

«Ինձ մոտ գաղափար է ծնվել: Սաակաշվիլիի նախագահման երկրորդ ժամկետը լրանում է, և նա չի կարող երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: Դե թող գա Մոլդովա: Երկու ժամկետ (նախագահման) մեզ մոտ կմնա, և վստահ եմ, որ իրավիճակը երկրում կփոխվի` կոռուպցիան կվերանա, ներդրումներ կկատարվեն, ընդհանուր կարգ ու կանոն կլինի»,- ասել է քաղաքապետը: