Ասուդյան Արաբիայում նոր թագաժառանգ է նշանակվել
Ասուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը երկրի նոր գահաժառանգ է նշանակել իր եղբորը` Սալման մին Աբդուլազիզին, հաղորդում է BBC-ն:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո երբ երկու օր առաջ մահացավ գահաժառանգ արքայազն Նայեֆ բին Աբդուլազիզ ալ-Սուդը: Նա նաև երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում:
Հաղորդվում է, որ 76-ամյա թագաժառանգը կշատունակի ղեկավարել նաև պաշտպանության նախարարությունը:
Երկրի նոր ներքին գործերի նախարար կդառնա Սալմանի կրտսեր եղբայրը` արքայազն Ահմեդը:









