Իսպանիայում վրացիների հանցախումբ է ձերբակալվել

13:54 • 18.06.12

Իսպանիայի իրավապահները ձերբակալել են Վրաստանի 13 քաղաքացիների` 4 կնոջ և 9 տղամարդու:
 

Ինչպես տեղեկացնում է վրացական GHN կայքը, ենթադրվում է, որ ձերբակավածները հանդիսանում են հանցագործ խմբավորման անդամներ, որոնք Իսպանիայի տարբեր քաղաքներում գողությամբ են զբաղվել:
 

Իսպանական ոստիկանությունը կարծում է, որ ձերբակավածները վրացական ավելի մեծ հանցավոր խմբավորման անդամներ են: