Ստամբուլում 4 հարկանի շենք է փլվել
Ստամբուլում 4 հարկանի շենքի փլուզման հետևանքով ամբողջությամբ փակվել է հարակից ճանապարհը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, շենքը բնակեցված չի եղել, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել խուսափել զոհերից:
Փլուզումը տեղի է ունեցել այսօր ժամը 04:00-ի սահմաններում: Հարակից շենքերի` աղմուկից արթնացած բնակիչները ահազանգել են փրկարար ծառայությանը, սակայն որոնումների արդյունքում փլատակների տակից մարդ չեն հայտնաբերել:









