Պակիստանում ուսանողական ավտոբուս է պայթել. կան զոհեր

10:09 • 18.06.12

Պակիստանի հարավարևմտյան Կետա քաղաքում ուսանողական ավտոբուս է պայթել, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 35-ը` վնասվածք ստացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում անելով GEO TV-ն:

 

Լրատվամիջոցների տվյալներով` հեռակառավարման համակարգով պայթուցիկ սարքը գործադրվել է հենց ճանապարհի վրա, երբ այդ հատվածով ընթացել է Բելուջիստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ուսանողական ավտոբուսը:

 

Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: