Ռուսական ռազմական նավեր կուղարկվեն Սիրիա

14:56 • 18.06.12

Ռուսաստանի ռազմածովային ուժերի 2 նավ կշարժվեն Սիրիա՝ պաշտպանելու այդ երկրում գտնվող ՌԴ քաղաքացիներին և Տարտուս նավահանգստի ռազմածովային բազան, հայտնում է Interfax լրատվական գործակալությունը:

 

«Նիկոլայ Ֆիլչենկով» և «Ցեզար Կունիկով» մեծ դեսանտային նավերը պատրաստվում են, անհրաժեշտության դեպքում, ապահովել սիրիական Տարտուս նավահանգստի բազայի նյութատեխնիկական ապահովման կետի և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը: Հնարավոր է համարվում բազայի գույքի մի մասի տարհանումը: Գործողության ժամկետը չի հստակեցվում», - գործակալությանը հայտնել են ռազմածովային ուժերի աղբյուրները:

 

Նույն զարգացման առնչությամբ Washington Post-ը գրում է, թե անհայտ է մնում այդ նավերով տեղափոխվող ծովայինների քանակը: Տարտուսը Ռուսաստանի միակ ռազմածովային բազան է՝ նախկին ԽՍՀՄ-ից դուրս: